Մի երկու հաղորդում էլ Գարիկը չգա ու նորմալ Ռեստար չլինի՝ «Լավ երեկոն» կկորցնի երբեմնի իր հայտնությունը ու ռեյտինգը:

Անկեղծ եմ ասում, Լիլիի հաղորդումից հետո ամեն ինչ գնալով վատանումա, նախորդ հաղորդումը շատ վատն էր, ընդհանրապես խնդալու չէր, իսկ էս շաբաթվանը ինչա՞ 80 տարեկան բիձուն բերին ու խաղ էին խաղում հետը /մեկը չասի, բա Սարոյան Սեյրանին դուխներդ խի չէր հերիքում։

 

Գարիկը բացակայությունը իրա «սև գործնա» անում, քանի որ Գարիկը իրանով էլ էր նորմալ «համուհոտ» տալիս։ Ու եթե նորմալ ռեստարտ չտան մոտ ապագայում, եթե չթափվեն, ապա կամրադրվի էն մտավապությունը, որ «Լավ երեկոն» սպառելա իրան։

Կարճ ասած՝ արա հարամ մի արեք ապպոր պես, պլանկեն պահեք գոնե։

Նենց արեք, որ «լավ երեկո» ունենանք:

Գրառումը՝ Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից: