Քիրքուքի շուրջ գնալով կրքերը բորբոքվում են, և իմ այն պնդումը, որ Թուրքիան աչք ունի Քիրքուքի վրա, արդեն ավելի իրտեսական է դառնում:
Արաբները, քրդերը և թուրքմենները Քիրքուքի հարցում չեն կարողանում գալ համաձայնության: Եթե մի քանի ամիս առաջ այն կռվախնձոր էր միայն արաբների և քրդերի միջև, ապա այսօր հայտնվել են նաև թուրքմենները, ովքեր պնդում են, որ Քիրքուքը պետք է լինի ինքնավար: Այժմ Քիրքուքի հարցում մի փոքր համընկնում են քրդերի և արաբների տեսակետները:Թե՛ Իրաքյան կառավարությունւ, թե՛ Իրաքյան Քրդստանը կարծում են, որ Քիրքուքը պետք է համատեղ ղեկավարավի երկու կառավարությունների կողմից, իսկ թուրքմենները ընդդիմանում են: Նշեմ, որ թուրքմեններին թե Սիրիայում, և թե Իրաքում սատարում է Թուրքիան: