ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը Ներկայացուցիչների պալատի հետ մարտի 23-ի գիշերը հանդիպման ժամանակ հավանություն տվեց Ուկրաինային ռազմական օգնության համար 200 մլն դոլարի հատկացմանը, այդ թվում '«պաշտպանական զենքի» մատակարարումը։ Այս դրույթը ներառված է դաշնային բյուջեի մասին օրենքի նախագծում, որն ընդունվել է երկու պալատների օրենսդիրների կողմից ձայների մեծամասնությամբ:

ԱՄՆ նախագահ Թրամփը արդեն ստորագրել է որոշումը ու նախկին 350 մլն դոլարի օգնության փոխարեն կտրամադրվի 200 մլն դոլար։ Օգնությունը Ուկրաինայի համար հասանելի կլինի մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը։