Հայաստան է ժամանում ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Իր ֆեսբուքյան էջում բլոգերը  կատակով է անդրադարձել սպասվելիք այցին, նշելով, որ Երևանում ներկայացնելու է իր նոր հեղինակային՝ «Լապշինի ադրբեջանական արահետները» ծրագիրը, իսկ Հայաստան է ժամանելու Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով:

«Տուրի գինը՝ պայմանագրային»,- ֆեյսբուքյան իր էջում Բաքվին ծաղրել է Լապշինը: