Միանշանակ է, որ Բակո Սահակյանի այցը և նրա հանդիպումներն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ դեռ մեծ գործընթացի սկիզբն են: Կարևոր եմ համարում այն փաստը, որ այցելությունն իսկապես բարձր մակարդակով էր կազմակերպված, անգամ արարողակարգային չնչին թվացող մանրուքները, օրինակ՝ Արցախի Հանրապետության և ԱՄՆ դրոշները Սենատում, հաշվի էին առնված: Նման այցն անգնահատելի կարևորություն ունի Մինսկի խմբի համանախագահ երկրում ղարաբաղյան հիմնախնդրի օբյեկտիվ ընկալման ապահովման տեսանկյունից:
Կից նյութն՝ այստեղ։