Հայաստանի ներքաղաքական դաշտը կլինիկական մահի մեջ է ու դրանում մեղավոր է ոչ թե ժողովուրդը այլ ընդդիմությունը ու իշխանությունը:
Մեղավոր են բոլոր գալուստուկավոր մարդիկ, որոնց միակ գերխնդիրը ոչ թե որևէ գործ անելն է, այլ ճառերով ու անիմաստ արարքներով լրատվական դաշտերում հայտնվելն է:
Մեղավոր են, քանի որ իրանց համար ժողովուրդը, ցավոք, միայն "գործիք է", որոնք շնորհիվ և դիվիդենտ են հավաքում և փորձում են առաջ գնալ:
Ժողովուրդը "գործիք է". քանի որ բոլորի համար նրանք պետք են միմիայն միտինգներում գլխաքանակն ապահովելու կամ ընտրություններում քվերակելու համար:
Մեր երկրում հիմա ներքաղաքական դաշտ ու ներքաղաքական նորմալ գործընթացներ չեն ապահովում, քանի որ բոլորը դերասան են իսկ ԱԺ ու մնացած ամբիոները իրենց համար թատերաբեմ է:
Մեր ընդդիմությունը երբեք հաջողության չի հասնելու, քանի որ հենց որևէ հրապարակում կանգնում են ու 1000 մարդա հավաքվում իրանք արդեն մտովի պաշտոնյա են ու մտովի իրար մեջ մեջ են անում իրենց պաշտոնները:
Հաջողության չի հասնելու, քանի իշխանության նման ժողովրդի հետ ամբիոներից է խոսում ու իրենց տարանջատում է ժողովրդից:
Իշխանությունը շարունակելու է իր "սև" գործը, քանի ընդդիմությունում շունը տիրոջը չի ճանաչում ու 15 հատ ընդդիմության ճակատ կա ու էտ 15-ի խնդիրը, ոչ թե իշխանության ցավացնելն է, այլ մեկը մեկին կծելը ու մեկը մեկի ձեռից Ազատության հրապարակի ազատ ժամը տանելը:
Ընդդիմությունը չի հաղթելու, քանի այդ ընդդիմադիր առաջնորդը ժողովրդի մեջից չի, այլ ամեն մեկը վեր է կենում ու ասում, որ ինքը ընդդիմադիր է ու իրենց հույս տալիս, որ ժողովրդի մեծամասնությունը իրա համար խելագարվում է:
Ու ամենակարևորը' երիտասարդ ընդդիմությունը այնքան չի հաղթելու մինչև ժողովրդի մեջից չհանի իրեն մեծերի. "Այսօրվա միտինգն էլ ավարտվեց, մերսի, կհանդիպենք մեկ այլ օր" ու իրենց մեծերի նման միակ խնդիրը հարցազորույց տալը չլինի:
Մեկ էլ չի հաղթելու էնքան ժամանակ մինչև "կենդանի դիակ" ընդդիմադիրներին լռեցնի ու խաղից հանի, որոնց միակ ցանկոթյունը աթոռն է:
Մենք ներքաղաքական կյանք չունեն, ու մենք մեղավոր չենք ու հիմա ինչքան էլ մեզ հույս ենք տալիս, միևնույն է ֆեյսբուքից դուրս հասարակությունը տըքած ունի և իշխանության վրա և ընդդիմության: