Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈւ-ի կողմից Աֆրինում սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը դեռ ընթացքի մեջ է, բայց «Կարմիր բերետավորները Աֆրինում» ֆիլմի պաստառներն արդեն փողոցներում են։ Ֆիլմը կցուցադրվի մարտի 23-ին։

Ֆիլմի պաստառները հարց են առաջացրել քաղաքացիների մոտ․ «Ինչպե՞ս են կարողացել 63 օրվա ընթացքում սցենար գրել և ֆիլմի նկարահանումները ավարտին հասցնել»։