Սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Սալմանն օրերս հայտարարել է, որ ավանդական հագուստը պարտադիր չէ կանանց համար. նրանք ինքնուրույն կարող են ընտրել ինչ հագնել: Ըստ սաուդյան գահաժառանգի՝ «Շարիաթի» նորմերը պահանջում են հագնվել արժանապատվորեն, հագուստը պետք է հարգանք արտահայտի շրջապատի նկատմամբ, նույնը, ի դեպ, վերաբերում է նաև տղամարդկանց:
Վերոնշյալը կանանց իրավունքների ազատականացմանն ուղղված քայլերի հաջորդականության ևս մեկ դրսևորում է, որը հնարավորություն կստեղծի թագավորության կանանց համար աստիճանաբար ձերբազատվել ավանդական հագուստից, և անցած կես տարվա կտրվածքով կդառնա հերթականը՝ ավտոմեքենա, տաքսի, տրակտոր վարելու իրավունքից մինչև ԶՈւ-ում ծառայություն իրականացնելու հնարավորությունը:
Մտածում եմ՝ սենց որ գնա, բարեփոխիչ արքայազնը կարող է երկրի կառավարման ձևն էլ միապետությունից փոխել հանրապետության, ինքն էլ մաքուրով ընտրվի նախագահի կամ վարչապետի պաշտոնում։