Ըստ Լոնդոնում տեղակայված SOHR սիրիական իրավապաշտպան կազմակերպության՝ Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի և նրա հովանավորյալ «Սիրիական ազատ բանակ» (ՍԱԲ) ընդդիմադիր խմբավորման կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության հետևանքով գրանված մարդկային կորուստների թվային պատկերն այսպինն է՝
1. Շուրջ 59 օր շարունակվող և ավարտին մոտեցող ռազմագործողության ընթացքում Աֆրինից հեռացել է մոտ 250 հազ. մարդ:
2. Քրդական կողմի մարդկային կորուստները կազմել են 1500 YPG-ի զինյալներ, 289 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 43 երեխա, 28 կին:
3. Հարձակվող կողմը կորցրել է ՍԱԲ-ի 418 զինյալ, 78 թուրք զինծառայող:
Հաշվի առնելով մինչ այս թուրքական և քրդական կողմերից պարբերաբար տարածվող և խիստ կողմնակալ ու իրարամերժ թվերը՝ հակառակորդի մարդկային կորուստների վերաբերյալ, վերոնշյալ տվյալները ներկայացնում են «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության հետևանքների առավել օբյեկտիվ պատկերը:
Արմեն Պետրոսյան