Մենք զարմանալիորեն ողջ պատմության ընթացքում մեր հերոսներին ցեխի մեջ շպրտելու, նրանց հիշատակը պղծելու, գետնին հավասարեցնելու ու, վերջապես, սպանելու քստմնելի սովորություն ունենք:

 

Տիգրանին որդիները դավաճանեցին, Պապին սպանեցին ու սկսեցին հիշատակն անարգել, Մլեհի կյանքին վերջ տվին, Մխիթարին սրախողխող արեցին քնած ժամանակ, Անդրանիկի հետևից վայնասուն ու հիսթերիա սկսվեց...

 

Էս ցանկը կարելի է շարունակել ու շարունակել: Հիմա էլ Զարուհին Վազգենի հիշատակի հետևից է ընկել: Ստալինը, որ միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ էր խաղում, այսօր Ռուսաստանի ամենավարկանիշային գործիչն է՝ Պետրոս Մեծից առավել: Երբ պիտի հասկանանք, որ յուրաքանչյուրն էլ, այնուամենայնիվ, մարդ է եղել՝ իր կատարած սխալներով: Բայց էս մի բուռ մնացած ժողովրդին ու երկրին Հերոսներ են պետք, իդեալներ…