Մեզ համար այնքա՜ն օրինակելի Իսրայելում անցած շաբաթվա վերջին ընդունվել է 2019 թ. պետական բյուջեն, որը կազմել է 476 մլրդ շեքել (շուրջ 137,6 մլրդ դոլար) և, ի դեպ, 4,3%-ով գերազանցում է նախորդ 2 տարիների բյուջեի ծավալները:
Ըստ ոլորտների՝ բյուջետային հատկացումների առաջնահերթությունը հետևյալ տեսքն ունի՝
1. Պաշտպանական ոլորտ- մոտ 15,3%
2. Կրթության ոլորտ- 13,5%
3. Առողջապահություն- 9,8%
4. Սոցիալական ապահովագրություն- 8,9%: