Ըստ թուրքական աղբյուրների քրդաբնակ սիրիական Աֆրին քաղաքում երեկ երեկոյան պայթեցվել է քառահարկ շենք : Պայթունի հետևանքով զոհվել է FSA չորս զինյալ և յոթ խաղաղ բնակիչ: Գիշերը զոհվել է 13 FSA զինյալ և 25-ն էլ վիրավորվել են:

 


Նշեմ , որ թուրքական բանակը և Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազատ բանակ» -ը (FSA) կիրկաի առավոտյան գրոհել են Աֆրինի վրա և ամբողջությամբ այն վերցրել իրենց վերահսկողության տակ:

 


YPG-ից հայտնում են, որ իրենք թողել են Աֆրինը, խուսափելու համար խաղաղ բնակչության շրջանում զոհերից: YPG-ի հրամանատարությունը նաև պնդել է, որ Աֆրինը երկար չի մնա «ահաբեկիչների» ձեռքում:

 

Կարեն Հովհաննիսյան