Պակիստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: Այս մասին հայտնել է Պակիստանի նախկին վարչապետ Շավկաթ Ազիզը:

Պակիստանի և Ադրբեջանի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում, իրականացնում են ռազմական վերապատրաստման ծրագրեր: Պակիստանը օգնություն է ցուցաբերում ադրբեջանական բանակին տեխնիկայով և զենքի տարբեր տեսակներով և միշտ պատրաստ է կիսել ռազմական փորձը: Իսլամաբադը և Բաքուն նույնպես համագործակցում են ռազմական դիվանագիտության ոլորտում: Երկու երկրների ռազմական ստորաբաժանումների ղեկավարները կանոնավոր կերպով շփվում են միմյանց հետ և կապերը գնալով ամրապնդվում են: