Թե բա տեսեք-տեսեք, Պուտինը 4-րդ անգամն է ընտրվում։ Իսկ Մերկելը ո՞ր անգամն ընտրվեց:
Ընդհանրապես, արդեն զզվելի է պսևդոլիբերալ շրջանակների դատարկաբանությունը։ Ինչ-որ չեմ հիշում, որ Նազարբաևի մասով ծպտուն հանած լինեն, որովհետև տալիք-առնելիք ունեն, շահեր ունեն։ Ավելին, Իլհամ Ալիևին էլ ոչ մի բան չեն կարող ասել, երբ մի 80% ձայն ստանա։ Որովհետև իրենց շահած-պահած-գուրգուրած, ողջ աշխարհի համար օրինակելի տարբերակ ներկայացված Սաակաշվիլին Վրաստանի նախագահ ընտրվեց ձայների 97%-ով(!!!)։
Հիմա կասեն բա Ամերիկա՞ն... Այո, ԱՄՆ-ում միայն Ռուզվելտն է 2 անգամից ավել նախագահ ընտրվել։ Բայց և պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ում հեր ու տղա նախագահ են եղել, ամուսինն էր նախագահ, հետո կինը պետք է դառնար, բայց ինչ-որ կեղծիք եղավ(կամ չեղավ) ու չդարձավ։ Բրիտանիայի օրինակը չբերեք, իրենց ԱԳ նախարարը Բորիս Ջոնսոնն է, ռուսի ասած՝ զանավես։