Միացյալ Նահանգների նախագահի կողմից Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրված միջուկային համաձայնությունը չեղարկելու կամ այն լրամշակելու ցանկությանն Իրանը վերջին շրջանում տարբեր առիթներով արձագանքել է:


ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակմամբ պայմանավորված՝ Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններում առաջացած նոր իրողության պայմաններում պաշտոնական Թեհրանը ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով նորանշանակ փոխնախարար Արաղչիի միջոցով հստակեցրել է միջուկային համաձայնության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, այն է՝ միջուկային համաձայնությունը վերաբանակցելու, վերաշարադրելու կամ այլ դրույթներով լրամշակելու ենթակա չէ:


Ստեղծված իրավիճակում միջուկային համաձայնության հարցում կարևոր է Եվրամիության դիրքորոշումը, որը, սակայն, ռուսական գործոնով պայմանավորված, կարող է որոշակի փոփոխություններ կրել: