Քսենիա Սոբչակը կարևոր առաջադրանք է կատարում Կրեմլի համար։ Քանի-որ Ղրիմի հարցը ճակատագրական է Ռուսաստանի համար՝ Ռուսաստանին մեղադրում են Ղրիմը օկուպացնելու մ ևայնտեղ կասկածելի հանրաքվե անցկացնելում մեջ, Կրեմլը ապագա դեբատներում փորձում է լրացուցիչ փաստարկ ձեռք բերել։ Սոբչակը հանդես է գալիս Ղրիմի միացման դեմ և Ղրիմում նախագահի ընտրությունների ժամանակ նրա ստացած ձայների քանակով ցանկանում են ցույց տալ, թե Ղրիմի բնակչության քանի տոկոսն է համաձայն այդ մտքի հետ և հակառակը՝ Պուտինին տված ձայների կհամարվեն Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կողմնակիցների քվե։ Այսինքն "նոր հանրաքվե" է անցկացվում։
Փաստորեն կատարվում է մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ անցած ԱԺ ընտրությունների ժամանակ։ ՀԱԿ-ը կողմ էր Ադրբեջանի հետ "անհապաղ" հաշտություն կնքել, "փոխզիջումների" հիման վրա և ՀԱԿ-ի ստացած ձայները ցույց տվեցին ՀՀ բնակչության վերաբերմունքը։ Ընտրությունների ժամանակ դեռևս չպարզված տեխնելոգիաներով ՀՀԿ-ի համար ձայներ, անկասկած, ավելացվել են, սակայն մյուս կուսակցություններից կարծես թե ձայներ չեն "տարել"։ Դրանով Տեր-Պետրոսյը մեծ հարված հասցրեց Ադրբեջանի սպասելիքներին։
Տեր-Պետրոսյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ուժեղացրեց Հայաստանի դերքը արտաքին բանակցություններում, նույնը ցանկանում է անել Սոբչակը։