Դոնբասի նկատմամբ Ուկրաինայի քաղաքականությունում նկատվում են որոշակի փոփոխություններ: Հակաահաբեկչական գործողությունը հայտարարվեց ավարտված, և սկսվում է Միացյալ ուժերի գործողությունը, որը հանդիսանում է վերաինտեգրման ռազմավարության մաս:
Նման հակամարտություններում տարբեր ձևաչափերի և բառակազմի փոփոխությունը բավական տարածված է: Շատ հետաքրքիր օրինակներ կան նաև Աբխազիայի և Հվ. Օսիայի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունում: