ՊՆ պետհամարանիշներով մեքենաների բոլոր վարորդների համար պետք է հատուկ ստանդարտներ կազմեն ու հատուկ խիստ տուգանքների ենթարկեն:

 

ՊՆ համարանիշներով մեքենաներ վարում են ինչպես ժամկետային վարորդ զինվորները այնպես էլ պայմանագրային ծառայողները և սպաները:

 

Արդեն սկսում է լուրջ թիվ կազմել ավտովթարներից զոհված զինվորների քանակը: Դրանց մեջ շատ են նաև ձորը գլորված մեքենաները: Ու խոսքը միայն ժամկետային զինվոր վարորդների մասին չէ, բոլորս էլ հիշում ենք նախարարին սպասարկող մեքենայի վթարը, որի ժամանակ ևս սպա զոհվեց: Մարտի 15-ին էլ նման դեպք տեղի ունեցավ , որ ժամանակ ժամկետային զինծառայոց զոհվեց:

 

Փաստորեն մեզ դեռ քիչ է, որ սահմանին թշնամու դիպուկահարն է օր ու գիշեր կանգնած, մի հատ էլ վարորդների վարելու համար պետք է անհանգստանանք:

 

Աշոտ Ասատրյան