Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը թուրքական «Անադոլու» գործակալության և «TRT» հեռուտաալիքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան և Բաքուն պետք է միասնական քայլեր ձեռնարկեն հայկական մամուլի դեմ ծավալված գործողություններում:
«Երկու երկրների լրատվական կառույցների ներդաշնակ գործողությունը լավ գաղափար է՝ հաշվի առնելով այն, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ունեն ընդհանուր բարեկամներ և թշնամիներ: Հետևաբար մեր ԶԼՄ-ները պետք է նույնպես սերտացնեն համագործակցությունը, որը մեզ կօգնի ուժեղ լինել»,- մասնավորապես հայտարարել է Հասանովը:
Այս հայտարարությունը փաստում է, որ ադրբեջանում արդեն պաշտոնական մակարդակում ընդունում են հայկական մեդիա դաշտի գերակայությունը, տեղեկատվական պատերազմում իրենց նշանակալի զիջումները, ինչպես նաև փաստում են, որ իրենք ուժեղ են միայն թուրքական աջակցության պարագայում: Հետևությունները թողնելով ընթերցողին, միայն նշենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը որքան էլ որ համագործակցի, միևնույն է ավազի վրա կառուցված ցանկացած ծրագիր խնամքով ընդունելու է հորիզոնական դիրք հայկական մեդիայի առաջին իսկ ազդեցության դեպքում:
Վահագն Սարոյան