Մեզ պետք է Հայոց ցեղասպանության մասին «ոչ լացկան» ու օրիգինալ սյուժեով ֆիլմ։ Պատմում եմ։
1921 թվականի մարտի 15-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային, որը 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից էր: «Նեմեսիս»-ը Դաշնակցության կողմից մշակված վրեժխնդրության ակցիան էր, որի շրջանակներում սպանվեցին Ցեղասպանության, ինչպես նաև 1918 թ-ի Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչները։ Ստեղծվեց 41 հոգուց բաղկացած հատուկ ցուցակ, և դաշնակներն անցան գործի։ Այսպիսով՝
1920թ․ հունիսի 19՝ Թիֆլիսում սպանվում է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսիկին։
1920թ․ հուլիսի 19՝ Թիֆլիսում սպանվում է Ադրբեջանի ԱԺ փոխխոսնակ Հասան Բեկ Ագաևը։
1921թ․ մարտի 15՝ Բեռլինում սպանվում է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշան (ցուցակի #1-ը)։
1921թ․ դեկտեմբերի 5՝ Հռոմում ձի քշելուց սպանվում է Օսմանյան կայսրության նախկին մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան։
Եվս մի քանի հոգի սպանվում են հետագայում։ Հիմա ասածս ի՞նչ ա։ Բոլորդ տեսել եք Inglorious Basterds-ը։ Ես լրիվ լուրջ համարում եմ, որ էս թեման իր հետաքրքրությամբ ոչնչով չի զիջում հրեաների այդ ջոկատի մասին պատմող ֆիլմի սյուժեին։ Հիմա պատկերացրեք լավ սցենարով ու լավ ռեժիսորով (խոսքս հայերի մասին չէ) ինչ գժական ֆիլմ կարելի ա ստանալ։ Նեմեսիսի ամեն անդամ իր պատմությունն ունի, որը ֆլեշբեքով կարելի է ցույց տալ թուրքերի վայրենությունների կոնտեքստում։ Ես եթե փող ունենայի էդքան ու Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն, հաստատ էս թեման կվերցնեի, ոչ թե պրիմիտիվ լացկան սյուժե, որ գալիս, բոլորին մորթում են թուրքերը։ Սա շատ ավելի ուժեղ բան կարա լինի։ Շատ պարզ տեսնում եմ ֆիլմը։ Անվանումն էլ ա գժական՝ «Նեմեսիս»։ Ֆիլմն էլ սկսվում է տիտրերով, որում պատմում են մի քանի նախադասությամբ 1915թ․ և 1918թ․ մասին։ Հուսամ՝ մի օր կտեսնեմ էս ֆիլմը․․․