Քանի որ արդեն մի քանի օր է ակտիվ քննարկվում է հումորում թույլատրելի և անթույլատրելի թեմաների հարցը, երկու խոսք էլ ես ասեմ։ Ինքս կործում եմ, որ հումորի ազատությունը հասարակության զարգացվածության ցուցանիշներից մեկն է։ Այլ խոսքերով, որաքան քիչ են հումորի համար տաբու հանդիսացող թեմաներն՝ այնքան զարգացած է տվյալ հասարակությունը։ Երբ նայում ես արտասահմանյան Stand-up շոուներ, տեսնում ես, որ հումոր արվում է թե համանդամություն ունեցողների, թե տարբեր ռասաների ներկայացուցիչների և թե որևէ մեկի ընտանիքի անդամների թեմաներով։ Այս կոնցեպտի մեջ կարծես թե պետք է նորմալ լինի այն, որ հումոր է արվում կանանց գաղութում, սակայն կա մի բայց։ Այն ինչ արվել էր փաստացի ծաղրանք էր և ոչ թե հումոր։ Այտեղ կատակ չկար, ուղղակի ցուցադրվեցին կանայք, ում խոսքն ինքն իրենով ծիծաղելի է շատերի համար ելնելով այդ կանանց ապրելակերպից և գաղափարներից։ Ո՞րն էր այդ աղջկա ներդրումը։ Միայն այն, որ տարատեսակ ռեակցիաներ էր տալիս ասվածի վրա և փորձում դրանով ծիծաղ առաջացնել։ Ես այդտեղ հումոր չտեսա, իսկ ծաղրանքն ինձ մոտ առաջացնում է բացասական ֆոն, կարծում եմ սա է խնդիրը, որ շատերի մոտ նեգատիվ ռեակցիա է առաջացրել այս թողարկումը։
Հ․Գ․ Ամեն դեպքում մենք վերջապես ունենք որակով հումորային հեռուստանախագիծ ոչ սիթքոմային ֆորմատում, մեկ-մեկ կիքս էր էլ կլինեն, ոչինչ։ Վերջ ի վերջո չի սխալվում նա ով ոչինչ չի անում։