Չէ, բայց լուրջ, մարդիկ այսքան պարա՞պ են։ Ի՞նչ են ուզում ասել էս քայլով։
«Արթնացիր» ֆիլմի դեմ ինչ-որ արշավ են սկսել՝ չեմ հասկանում ինչու։ Նախ ՖԲ-ում, հիմա՝ գովազդային վահանակներին։ Ֆիլմը չեք սիրում, հարց չկա։ Ռեժիսորին չեք սիրում, կրկին հարց չկա, բայց գնալ կինոթատրոն, ֆլայերները վերցնել ու քաղաքում դրանք փակցնե՞լ... Ասենք թե չնայեցին, փակցնողի ի՞նչ, վատություն անելուց, հաճույք են ստանո՞ւմ։
Հ.Գ. Էս, ֆլայերների միակ ուրախ փաստն այն է, որ ՖԲ-ից դուրս է իրականացված։ Վիրտուալ աշխարհից դուրս։
Հ.Գ.Գ. Նկարները ստացել եմ երեկոյան։ Չգիտեմ Տիկոն տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց հիմա տրմադրությունը բարձրացնեմ։