Իմ կարծիքով կարգին հայի գլուխը նախ եւ առաջ պիտի ցաւի իր Հայաստանում չլինելու պատճառով։ Եթէ այդպէս չլինէր մեր մեծագոյն հայրենակցի մտքով էլ չէր անցնի Ստալինի հետ յոյսեր կապել։
Կանադա-ամերիկեան (գլխաւոր գրասենեակը Մոնրեալում է) մի ընկերութիւն աշխատանք է առաջարկում՝ բարձր աշխատավարձով (Հայաստանի համար աներեւակայելի)։ Թղթաբանութեան հետ կապուած հարցերն իրենք են լուծելու, իսկ մինչ այդ ես գնալ գալով ու կարճատեւ պայմանագրերով եմ աշխատելու։ Հիմնական գործս լինելու է Բացարձակ ժողովրդավարութեան վերաբերեալ դասախօսութիւններ, կրթաժողովներ (սեմինարներ) եւ խորհրդաժողովներ (կոնֆերանսներ)։ Պարզւում է, քաղաքագիտական եւ իրաւագիտական շրջանակներ կան, որ դեռեւս տաս տարի առաջ գտածս «պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւը», մեղմ ասած, շատ հետաքրքրական են համարում։ Ես գնալ-գալով այդ գործն անելուն դէմ չեմ, բայց Հայաստանից տեւականօրէն բացակայելը ճիշտ չեմ համարում... Հիմա փորձում են լուծում գտնել, իսկ մտերիմներս ասում են՝ «Մէկ է Հայաստանում անելիք չունես։ Սահմանադրութեանդ նախագիծը ուրացան անտեսեցին, Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական (հետեւաբար նաեւ ամենաապահով երկիրը դարձնելու) ծրագիրդ մերժեցին, քեզ սպանել փորձեցին՝ վրադ կրակեցին ու յետոյ էլ չնայած 3 հոգի բանտում են, լուրեր տարածեցին, թէ ինքդ ես կազմակերպել։ Էստեղ գոնէ կարեւոր համարածդ գործով կը զբաղուես համ էլ գլխացաւերից ազատ կը լինես»։
Պարույր Հայրիկյան