Վերականգնել մազերը և հաղորդել դրանց էներգիա ակտիվ աճի համար այն է, ինչով պետք է զբաղվել շատ արագ։ Մազերը կարող են փոխել մարդու տեսքն ամբողջովին։
Երկար շքեզ գանգուրների մասին երազում են շատ և շատ կանայք։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մազերը ճիշտ խնամել, կանոնավոր սնվել և այլ շատ բաներ։
Արագացնել մազերի աճը, բարելավվել դրանց վիճակը՝ ունակ են հատուկ պատրաստված դիմակները։
Մազերի դիմակները շատ օգտակար են և պատրաստվում են տնային պայմաններում։
Որպեսզի մազերը գեղեցիկ փայլեն, ընդհանրապես անհրաժեշտ չէ հաճախել թանկարժեք սրահներ և ձեռք բերել պատրաստի միջոցներ։
Այս հրաշալի, օգտակար դիմակները դուք կարող եք պատրաստել ինքնուրույն։
Տանը պատրաստված օգտակար դիմակների ամենակարևոր առավելությունները՝
բաղադրիչների հասանելիություն,
հեշտ պատրաստման ընթացք։
Դիմակ, որը արագացնում է մազերի աճը։
Բաղադրիչներ՝
1 թեյի գդալ կիտրոնի հյութ,
1 ձվի դեղնուց,
2 բանան։
Մանրակրկիտ խառնեք դիմակի բաղադրիչները, բաժանեք հավասար շերտերի ամբողջ մազերով մեկ։
Փաթաթեք գլխին տոպրակ, վերևից դրեք սրբիչ։ 30 րոպե անց լվացեք մազերը շամպունով։
Այս դիմակը կհաղորդի ձեր մազերին փայլ և ծավալ։
Դիմակ, որը վերականգնում է մազերը։
Բաղադրիչներ՝
1 բաժակ կեֆիր,
1 բաժակ նարնջի հյութ։
Բոլորը խառնել։
Քսեք մազերին ստացված խառնուրդը, տաքացրեք գլուխը։ Մի քանի ժամ հետո լվացեք մազերը շամպունով։
Պրոցեդուրայի տևողությունը՝ 2 անգամ 7 օրում։
Հետևել մազերի առողջությանը շատ հեշտ է։ Կարևորը՝ կանոնավոր կերպով անել առողջացնող դիմակները, օգտագործելով բնական բաղադրիչներ և հաշվի առնել մազերի յուրահատկությունները։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: