Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերում նշանակվել է նոր գլխավոր շտաբի պետ:

Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

Որոշման համաձայն, Թոֆիգ Հուսեյնովը նշանակվել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ: Օրեր առաջ Հուսեյնովը ստացել է նաև գեներալ-մայորի կոչում:

 

Աշոտ Ասատրյան