Մոտ երկու ամիս է ինչ համայն աշխարհի քրդերը իրար կոչ են անում միանալ ու միահամուռ պայքարել ընդհանուր թշնամու՝ թուրքի դեմ, բայց մինչև հիմա գործը կոչերից այն կողմ չի անցել: 2017թ.-ի սեպտերմբերին, երբ պետք է ձևավորվեր Քրդստան պետությունը, թվում էր թե, համայն աշխարհի քրդերը նույնպես պետք է միանան այդ գաղափարին ու մեկ մարդու պես դիմագրավել արտաքին ուժերի հարձակումները, այն դեպքում երբ ունեին Իսրայել պետության բացահայտ, և ԱՄՆ-ի ոչ բացահայտ աջակցությունը, սակայն այս դեպքում քրդերը բաժանվեցին ոչ թե երկու այլ մի քանի խմբերի ու իրենք իրենց իսկ ձեռքով տապալեցին սեփական պետություն ունենալու հնարավորությունը... Միասնությունը ոչ թե ազգային պատկանելիության մեջ է, այլ լեզվական մտածողության: Քրդերը տիպիկ օրինակ են, մի քանի տասնյակ միլիոն լինելով, չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ու միասնական ճակատով գործել: Ասել թե, քրդերը չեն ուզում սեփական պետություն ունենալ, միամտություն կլինի, պարզապես ամեն մեկը կարծում է, որ իր գծած ճանապարհով գնալն է ճիշտ ու դա գալիս է նրանից, որ նրանք չեն մտածում քրդերեն... Միասնություն, ահա այն միակ ու անփոխարինելի բանալին, որը պետք է յուրաքանչյուր ազգին իր նպատակներին հասնելու համար:
Հիմա շատ պետությունների, հատկապես մեզ ոչ բարեկամ, աչքը մեր միասնության վրա է: Հա , հա մեր միասնության վրա է: Ինչ տեսակի հնարքներ ասես, որ չեն օգտաագործում, որ ազգը պառակտեն... Պետք է զգոն լինենք, պետք չէ հետ նայել, ու տեսնել թե ինչի բերում պառակտված լինելը, այլ պարզապես նայել վերը շարադրված դեպքերին ու հասկանալի կդառնան , թե ինչ բան է միասնությունը ու միասնական գործելը : Միասնության մերանը պետք է լինի իշխանությունը, իշխանություն, որը հրապարակից կհանի հեղինակազարկված պաշտոնիաներին, մարդկանց մոտ միայն անուն ազգանունը արդեն հակակրանք առաջացնող մարդկանց, որպեսզի հասնի միասնության գոնե այն շեմին, որով կարելի է արտաքին հարցեր լուծել...