Յաշա Սոլոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք էինք մեղավոր, որ ծիծաղեցինք Arusik Tigranyan-ի կսմիթների վրա, և առհասարակ Լավ երեկո կոչվող թյուրըմբռնման համար լսարան ապահովեցինք, կիսվեցինք ու տարածեցինք (թող ինձ ներեն Արամն ու Գարիկը, սա անձամբ ձեզ չի ուղղված): Դրա համար էլ էսօրվա օրով իրենց թույլ են տալիս նման գռեհիկ ձևով ծաղրել հասարակական այնպիսի խոցելի խմբի, ինչպիսիք ազատազրկման մեջ գտնվող կանայք են: Այն, ինչ արվեց «Լավ երեկոյի» մարտի 8-ի ծրագրի շրջանակներում ցածր էր, էժան էր, ստոր էր ու զզվելի:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, որպես հարկատու, ինձ իրավունք եմ վերապահում պահանջել իմ հարկերից վարձատրվող կառույցին՝ վերանայել սույն նախագիծը եթեր հեռարձակելու նպատակահարմարությունը: Ես ընդհանրապես չեմ ցանկանում օժանդակել նման գռեհկության տարածումն ու հանրայնացումը, այն էլ՝ պետական հեռուստաալիքի կողմից»: