Վերջերս պաշտոնական հանդիպման ժամանակ Իսրայելի ղեկավարը պահանջել է, որ Ռուսաստանը սաստի Իրանին․․․ Ի պատասխան՝ Ռուսական իշխանությունները մատնանշել են հակառուսական այն քաղաքականությունը, որ Իսրայելը իրականացնում է Հնդկաստանում, թուրքիայում, վրաստանում, ԱՄՆ-ում, գերմանիայում, ադրբեջանում, ուկրաինայում, արաբական երկրներում․․․ և Հայաստանում․․․

 

Առաջին անգամ Սիրիայի ղեկավարը զգուշացրել է, որ օդային հարձակումների կրկնման դեպքում իրենք նույնպես կհրթիռակոծեն Իսրայելի տարածքը․․․ Այս կարգի բոլոր տեղեկությունները պետք է ուշքի բերեն մեր ղեկավարներին, բայց նրանք՝ պատսպարված Ռուսական ընդհանուր պաշտպանական համակարգով, իրենց լիովին անպատասխանատու են զգում պետության անվտանգության խնդիրների առաջ․․․ Այսօր զենքի գնումն ու վաճառքը դարձել է իսկական քաղաքականություն․․․ Բոլոր միջոցները պետք է ուղղել նման քաղաքականության իրականացմանը․․․ Մնացածը՝ ինքնորոշում, մարդու իրավունքներ, դեմոկրատիա․․․ վաղուց առասպել են դարձել․․․