Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին երկարկի ստանդարտներ կիրառելու մեջ: Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է Աֆրինում Թուրքիային աջակցություն չցուցաբերելու համար:


«Մենք ունենք 911կմ-ոց սահման Սիրիայի հետ, որտեղից Թուրքիա են ներթափանցում ահաբեկչական տարրեր: Հունվարի 20-ից մենք իրականացնում են «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որը նպատակ ունի Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույցներ ճանաչված PKK-ից և YPG-ից մաքրել և անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի տարածքում, սակայն , Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ից այդպես էլ չստացավ ոչ մի տեսակի աջակցություն, ավելին ՆԱՏՕ-ն անուղղակիորեն աջակցում է ահաբեկչական տարրերին: Մենք ՆԱՏՕ-ի կազմում մեր զինված ուժերն ենք ուղարկել Սոմալի, Աֆղանստան, Բալկանյան շրջան, սակայն այսօր ու՞ր է այդ ՆԱՏՕ-ն»,- ասել է Էրդողանը:


«Մենք այժմ կազմում ենք մեր դաշնակիցների ցուցակը, որոնց դաշնակից լինելը ոչ թե խոսքով է , այլ գործով»-իր խոսքը եզրափակել է Էրդողանը :