Իրականում պատմությունը կրկնվելու բնավորություն ունի: Հետաքրքիր զուգադիպությամբ 100 տարի առաջ թուրքերը հայերի նկատմամբ վարեցին նույն քաղաքականությունը ինչը հիմա վարում են քրդերի նկատմամբ: Այն ժամանակ թուրքերը քրդերին խոստացան հայերի ունեցվածքը, անշարժ և շարժական գույքը, եթե քրդեր օգնեն թուրքերին մաքրել հայերին Արևմտյան Հայաստանը: Այն ժամանակ նույնպես թուրքերն ու ռուսները եկան որոշակի համաձայնության ու սկսեցին տարածքներ հանձնել և փոխանակել, որոնք բխում էին իրենց շահերից:
Իսկ Արևմուտնք ու Եվրոպան լուռ հետևում էին գործընթացներին:
Այսօր Թուրքիան արաբներին և թուրքմեններին խոստանում է քրդերի անշարժ և շարժական գույքը, խոստանում է վերականգնել «պատմական արդարությունը» և քրդերից խլել արաբներին և թուրքմեններին պատկանող հողը, եթե իրենք օգնեն Թուրքիաին քրդերի դեմ պայքարում: Հետաքրքիր զուգադիպությամբ Ռուսաստանը նույնպես ներգրավված է այս հակամարտությանը և ունի իր շահերը, իսկ արևմուտքն ու Եվրոպան կամ լուռ հետևում են, կամ ոչինչ չասող հայտարարություններ տարածում...
Կարեն Հովհաննիսյան