Յուրաքանչյուր օր, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանն ըստ Ցելսիուսի, եգիպտացորենի և սոյայի բույսերը կարող են կորցնել բերքի 5%-ը:
Իրականացված հետազոտությունների համաձայն'գիտնականները բացահայտել են, որ 21-րդ դարի վերջին հացահատիկային մշակաբույսերի'ցորենի, սոյայի, եգիպտացորենի բերքատվությունը կրճատվելու է 50 տոկոսով:
Բերքատվության նման կտրուկ նվազումը կարող է հանգեցնել վերջիններիս գների բարձրացմանը, ինչը կհանգեցնի աղքատ երկրներում սննդամթերքի պակասի:
Սակայն հետազոտողները նշել են, որ ֆերմերները կարող են նվազեցնել կորստի չափերը, եթե բավականաչափ ջուր լինի: