Մ. Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք: Վրաստանի դասերը Ուկրաինայի ապագայի համար» գիրքը ֆաստ ֆուդի նման մի բան է' համով, բայց որակը խիստ կասկածելի: Գիրքը կարդացի մեկ շնչով' 24 ժամվա ընթացքում: Ի դեպ, առաջին դեպքն է, երբ բնօրինակով(ռուսերեն) չեմ կարդում, և պետք է նշեմ, որ թարգմանիչը շատ լավ է աշխատել: Հատուկ շնորհակալություն իմ վաղեմի ընկեր Մանուկ Սուքիասյանին' «Յանկի» փաբում շնորհանդեսից հետո գիրքը նվիրելու համար:
Տպավորություններիս մասին.
•Սաակաշվիլին գրքում իրեն ներկայացնում է ոչ թե ամերիկյան լակեյի, այլ հաճախ ամերիկացիներին դեմ գնացող, սեփական սկզբունքները ամեն ինչից վեր դասող գործչի դերում: Ստում է, առանց ամերիկացիների թույլտվության' նա նույնիսկ ջուր չէր խմում:
•Ոչ մի տողով չի խոսում միլիարդավոր դոլարների հասնող ամերիկյան գրատների մասին, որով նա մի շարք հաջող բարեփոխումներ է իրակացրել: Տպավորություն է, թե ռեֆորմների փողը Վրաստանի խուլ գյուղերի բնակիչներն են տվել կամ փողերն օդից էին կաթում:
•Երդվայլ անտիսովետչիկ ու երդվյալ լիբերալ, դեմոկրատական արժեքների համար մեռած Սաակաշվիլու համար նախագահներ Ժ. Շիրակը, Ն. Սարկոզին, կանցլեր Ա. Մերկելը քըխ են, իսկ կանցլեր Գ. Շրյոդերը' ԿԳԲ գործակալ, բայց Ռ. Էրդողանը' հիանալի մեկը, մի հրաշք անձնավորություն, մի հրաշք առաջնորդ: Երդվյալ դեմոկրատն ու անտիսովետչիկը հիացած է Իլհամ Ալիևով և ուշ շրջանի սովետական նոմեկլրատուրայի մարմնացում Հեյդար Ալիևով:
•Ըստ Սաակաշվիլու' Ամերիկայում կարգին մարդիկ էին միայն Սորոսը, Բուշ Կրտսերն ու Դ. Ռամսֆելդը, իսկ 2008թ. ԱՄՆ ՊՆ Ռ. Գեյթսը, հետո նախագահ Օբան' իր վարչակազմով, Պուտինից սարսափած մարդիկ էին, Բուշ Ավագի խորհրդական Բ. Սկոուտֆորդի դպրոցի հետևորդներ: Ռ. Գեյթսը Բուշին տեղեկանք էր տվել, որ չի կարելի ռազմական հարված հասցել Ռուսաստանին, իսկ դա ըստ Սաակաշվիլու' վախկոտություն էր:
•Ըստ Սաակաշվիլու' 2008-ի օգոստոսին Վրաստանը հաղթեց պատերազմում, որովհետև ռուսներն այդպես էլ չգրավեցին Թբիլիսին' կանգնելով 15կմ հեռավորության վրա գտնվող Ախալգորիում: Դա նույնն է, որ Ադրբեջանում ասեն, թե արցախյան պատերազմում իրենք են հաղթել, որովհետև հայերն այդպես էլ Բաքուն չգրավեցին:
•Օգոստոսյան պատերազմի մասին Սաակաշվիլին ակնհայտորեն ստում է' բառ անգամ չասելով քնած Ցխինվալի ուղղությամբ հրթիռահրետանային կրակ բացելու իր հրամանի մասին, որով էլ, ըստ էության, սկսվեց պատերազմը: Ի դեպ, այս փաստը ֆիքսված է միջազգային փաստաթղթերում, որը Սաակաշվիլին անարդար է համարում:
•Իր երբեմնի համախոհներ Ն. Բուրջանաձեին քաղքենի ու կոռուպցիոներ է անվանում, իսկ Զ. Ժվանիային' հոմոսեքսուալիստ: Սա շատ բան է ասում Սաակաշվիլու բարոյական կերպարի մասին:
•Ըստ Սաակաշվիլու' Արևմտյան Եվրոպայի ղեկավարները վախկոտ լոխեր են, իսկ Լեհաստանի ու մերձբալթյան երկրների ղեկավարները' իսկական ռեմբոներ են, մարդկության ապագայի մասին միակ մտահոգ ղեկավարները:
•Ըստ դեմոկրատական իդեալների համար մեռած Սաակաշվիլու' Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան և մերձբալթյան պետությունները բնական դաշնակիցներ են ընդդեմ Ռուսաստանի և պետք է ամեն ինչ անեն, որ իրենց կողմը քաշեն աշխարհի ամենապուպուշ երկիր Թուրքմենստանին(իր հիանալի թուրքմենբաշիով), որ Ռուսաստանին զրկեն Արևմտյան Եվրոպային էներգակիրներ վաճառելու հնարավորությունից' դրանով ամրապնդելով ազատությունն ու ժողովրդավարությունը Եվրոպայում:
•Իր նախագահության շրջանի ամենամեծ բացթողումը համարում է այն, որ մեկ միլիոն(!) թուրքերի(իբր վրացական ծագմամբ, Էրդողանն էլ, ի դեպ, վրացական ծագում ունի) քաղաքացիություն չի շնորհել' ականջալուր լինելով անվտանգության կառույցների հորդորներին:
Գրքում Սաակաշվիլու մտքի ամենամեծ գոհարն այն է, որ Ուկրաինայի ապագան նա տուրիստական ձևաչափով է տեսնում: Պատկերացրեք մի պահ, Ուկրաինան պետք է ապրի տուրիզմով: Ինքնաթիռաշինության ու ծանր արդյունաբերական գիգանտը, եվրոպական ամենամեծ երկիրը պետք է դառնա տուրիստական երկիր, երևի ի նկատի ունի' բորդել բաց երկնքի տակ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ուկրաինայի ապագայի շուրջ «մեծն ռեֆորմատորի» պատկերացումների մասին: