Եվրոպական միության պատմության թանգարանի (#Parliamentarium) վերջին ցուցասրահը նվիրված է Նացիստական Գերմանիայի պրոպագանդային, որը խաչ քաշեց մարդու բնական իրավունքների, խոսքի և մտքի ազատության և ընդհանրապես դեմոկրատական արժեհամակարգի վրա։ Առաջին հայացքից տարօրինակ է այս ցուցասրահի անհրաժեշտությունը, բայց պարզվում է՝ կա տրամաբանություն։
Այցելուն նախ ծանոթանում է, թե ինչպիսի ջանքերով է կառուցվել ԵՄ-ը և վերջին՝ սև ցուցասրահում հասկանում է, թե ինչպիսին այլևս չպիտի լինի Եվրոպան։