Շատ ուշադիր հետևում եմ #pharmageddon-ի զարգացումներին...

1. մի քանի հասարակական կազմակերպություն հայտնեցին իրենց բացասական վերաբերմունքը

2. անթիվ և անհամար բողոքներ ժողովրդի կողմից

3. դժգոհություն գործող բժիշկների կողմից

4. դժգոհություն առողջապահության կազմակերպիչների կողմից

5. դժգոհություն մամուլի կողմից

6. դժգոհություն դեղատների, դեղագործական ընկերությունների և դեղորայք ներկրողների կողմից

7. իրավական նորմերի խախտում ՀՀ առողջապահության նախարարության կողմից օրենքի ներդրման գործընթացում

8. իրազեկության պակաս

9. լիարժեք խառնաշփոթ...

Տարբեր սերունդների և տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից տրված բազմաթիվ հարցազրույցներ և ասուլիսներ, որոնք գտնում են, որ ժամանակին չի կիրառվում այս որոշումը... Նման մթնոլորտում ոչ մի օրենք չի գործի, իսկ մեր նպատակը այլ է՝ ունենալ լիակատար, գործող օրենք, որը նախատեսում է կարգավորող մեխանիզմներ զանազան գործընթացներում։

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻՀԵՂԻՆԱԿՆԵՐ,
միգուցե ժամանա՞կն է նստել սեղանի շուրջ և քննարկել օրենքի և որոշման բացերը... միգուցե ժամանա՞կն է միասին լուծում տալ այս հարցին...
պետք չէ թերագնահատել հասարակական հատվածը և կարծում եմ, որ քննարկումների ընթացքում միացյալ ուժերով կկարողանանք գտնել լուծում ստեղծված խառնաշփոթից դուրս գալու համար...
Միգուցե փորձե՞նք միասին աշխատել և չխորացնենք բնակչության անվստահությունը ոլորտի նկատմամբ։
Առողջապահության ոլորտը ավելի գլոբալ գաղափարներ է իր մեջ տանում, քան անսխալ լինելու և ամենախելացին լինելու ամբիցիաները... պաշտոնյաները փոխվում են, բայց ոլորտը մնում է և անվստահությունը ևս մնում է...
Եկեք միասին թույլ չտանք, որ անվստահությունը և դժգոհությունները խորանան։