ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասաց․ «Մենք ձգտում ենք իշխանությունը հանձնել կանանց․․․»։ Նա չբացահայտեց, թե ովքեր են «մենք»-ը, թեև դա հասկանալի է աչք ունեցողի համար։ Ընդհանրապես, կազմաքանդման ենթակա երկրներին նրանք մեղադրում են նաև կանանց հանդեպ բռնությունների համար և պահանջում, որ իշխանություն տան կանանց, որպեսզի կանանց միջոցով ավելի հեշտ փչացնեն ու կազմաքանդեն այդ երկրները։

 

Արդյո՞ք սա հասկանում են այն հարյուրավոր կանայք, որոնք, ուղղորդվելով դրսից, պայքարում են իրենց ազատությունների համար և ակամա կարևոր տեղեկություններ հաղորդում պատվիրատուներին։ Հասարակության կողմից ընդունված բարոյական նորմերը պետք է հստակ պատասխան տան այս հարցերին, սակայն մեր հասարակությունը, փաստորեն, չի դատապարտում նման երևույթները՝ համարելով, որ մարդիկ ընտանիք են պահում։ Պարզ է, որ նման պետությունները չեն կարող ինքնուրույն լինել, քանզի այսօր պետությունների միջև պայքարն ընթանում է հակահետախուզությունների մակարդակով։ Իրականում, հայ ընտանիքում տղամարդն ավելի ստոր, ավելի նվաստ վիճակում է, քան կինը, և իրականում տղամարդը պետք է պայքարի իր իրավունքների, իրեն խաբելու, իր հանդեպ ստոր վերաբերմունքի համար։

 

Հայ տղամարդկանց մեծամասնությունը նույնիսկ զրկված է ինքն իր համար մի ցանկալի բան գնելու իրավունքից, որի համար անպայման պետք է ստանա կնոջ թույլտվությունը։ Տղամարդիկ կարծես փոքրիկ և չարաճճի տղա լինեն․ վախենում են խոստովանել ակնհայտ փաստը՝ մտածելով, որ դա կարող է խարխլել ընտանիքում իրենց չեղած հեղինակությունը․․․