Եթե Թուրքիան իսկապես զորք մտցնի Իրաքյան Քրդստան, ապա դա կլինի աղետ մարդկության համար: Գաղտնիք չէ, որ այն տարածաշրջանում, որտեղ ցանկանում է ռազմական գործողություններ իրականացնել բնակվում են եզդիներ, հայեր, քրդեր ովքեր 2014թ.-ին ենթարկվեցին ցեղասպանության ԻՊ-ի զինյալների կողմից:
Թուրքիայի պատրվակը նույնն է, պայքար PKK-ի դեմ, բայց հայտնի է, որ PKK-ի զինյալները ոչ թե բնակավայրերում են այլ Քանդիլիի լեռներում, այն լեռներում, որի մի մասը գտնվում է Իրանի տարածքում, մի մասը հենց Իրաքյան Քրդստանի տարածքում:
Ակներև է դառնում Թուրքիայի նկրտումները այդ տարածաշրջանում՝ որքան հնարավոր է հեռու «քշել» քրդերին իր սահմանից, և ոչ միայն քրդերին, բոլոր նրանց, ովքեր բռնել են քրդերի կողմը: Թուրքիայի ձեռամբ այս տարածաշրջանը դարձել է թերևս աշխարհի պատերազմական կենտրոնը...