Հիմա մի հարց․ եթե այսօր երկրում հեռուստատեսային ամենապոպուլյար պրոդուկտներից մեկը, եթե ոչ առաջատարը, հայկական սերիալներն են, ապա արդյո՞ք տրամաբանական չէ, որ դրանց հեղինակն ունի մշակույթի ոլորտում ստեղծագործական ակնառու նվաճումներ։ Դե բա եթե մեկը ստեղծում է սերիալներ, որոնք դիտվում են հասարակության լայն շերտերի կողմից, չեղա՞վ, որ նվաճում ունի։ Հիմա ի՞նչ պիտի անենք, անտեսենք էս հանգամանքը ու մենք մեզ խաբենք՝ նման պարգևներ տալով բացառապես որոշակի պրոգրեսիվ մասսայի ընկալմամբ «ճաշակով» պրոդուկտ ստեղծողների՞ն։ Այդ պարգևը չի արտահայտի ժողովրդի սերը։

Տրագեդիան ոչ թե նրանում է, որ Դիանա Գրիգորյանը Խորենացու մեդալ է ստացել, Արմենչիկն էլ վաստակավոր արտիստ է, այլ այն, որ իրենք 100 տոկոսով արժանի են այդ պարգևներին։