ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԽՍՀՄ և ԱՄՆ միջև սպառազինության սուր մրցավազք կար։ Ի՞նչն է հետաքրքիր, ԽՍՀՄ միջուկային զենքի գլխ կոնստրուկտորն էր Սամվել Քոչարյանցը, իսկ ամերիկյանինը Պոլ Տեր-Կարապետյանը։ Սովետական Լուսնագնացը ստեղծել էր Ալեքսանդր Քեմուրջյանը, իսկ ամերիկյան լուսնային ավտոմոբիլի կմնստրուկտորը Ջոն Հայլաջյանն էր, ԽՍՀՄ հիմնական ռազմական ինքնաթիռների ստեղծողը Արտեմ Միկոյանն էր, իսկ ամերիկյան Ֆանտոմինը՝ Վահե Քյուպելյանը։ Ուրիշի համար կարող ենք, ի՞նչու մեզ համար չի ստացվում»։