Գրող, ակտիվիստ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Այսօր մի խումբ մտահոգ քաղաքացիների ու մասնագետների կազմով եղանք Նոր-Նորքի «Տիգրան Մեծ» զբոսայգում, ուր, ինչպես պարզվում է, այս բազալտե քարերի կույտի մեջ կան նաև 4-5 ժայռապատկերներով քարեր։ Քարերը ժամանակին 10-ն են եղել, այստեղ են բերվել դեռ սովետի ժամանակ Սյունիքից։ Դժվար է հասկանալ, թե ինչ հղացքով են միքանի հազարամյա թանկարժեք պատմական այդ կոթողները հայտնվել սովորական քարերի հետ մի կույտում, բայց այն հիմա դարձել է ակամա աղբանոց ու զուգարան։ Առաջին քայլով որոշվեց դիմել քաղաքապետարանին՝ քարերն առանձնացնելու և պատշաճ ցուցադրելու պահանջով:
Նոր-նորքի Տիգրան մեծ զբոսայգում քարակույտ-աղբակույտում հայտնված ժայռապատկերների տխուր վիճակը տեսարժան դարձնելու համար ավելի կոնկրետ նկարներ եմ հրապարակում։ Անձրևից քարերը թրջված են ու շատ հստակ չեն երևում, բայց էլի տեսանելի են»։