Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մէկ-մէկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու' ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ:

 

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Արջի կերպարով ու վախենալու մորուքով այս մարդու շնորհիվ նոր ստեղծված հայկական բանակը կռվում էր թշնամու դեմ, կռվում ու հաղթում էր ԽՍՀՄ-ի ՕՄՕՆ-ականներին: Վազգեն Սարգսյանի շնորհիվ մի շարք զինվորականներ դարձան գեներալներ ու ծառայեցին մեր հայրենիքին:

 

Վազգեն երևի չէին սիրում իր շրջապատի մի շարք մարդիկ, բայց Վազգենից վախենում ու դրա շնորհիվ չափից շատ էին հարգում:

 

Իսկ 1993 թ-ի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

Շնորհավոր ծնունդդ , հրամանատար:

 

Աշոտ Ասատրյան