Միայն մի հարց է ինձ անհանգստացնում. ինչքա՞ն պետք է ինքդ քեզ չհարգես, ինչքա՞ն պետք է չսիրես քո ապրելու միջավայրը, քո քաղաքը, քեզ շրջապատող ամեն ինչ, որպեսզի այսպես վարվես քո սեփականությունը հանդիսացող քաղաքային գույքի հետ...


Չէ, մենք չենք զլանում, մենք նորից կվերանորոգենք և հնարավորինս շուտ նորից կտեղադրենք «Ես սիրում եմ Երևանը» վերտառությամբ այս ցուցանակը, որը հասցրել է սիրվել սրտացավ երևանցիների և մայրաքաղաք այցելող բազմաթիվ հյուրերի կողմից՝ հույս ունենալով, որ հետայսու այն ավելի երկար կուրախացնի բոլորիս և իր բովանդակությամբ կհուշի, որ պետք է սիրել քաղաքը, պետք է փայփայել և հոգ տանել այն ամենի համար, ինչ քեզ շրջապատում և ավելի գեղեցիկ է դարձնում միջավայրը, որտեղ ապրում ես...