Ասում են՝ ընթացիկ շաբաթվա վերջին Թուրքիայի ԶՈւ-ն լայնամասշտաբ ռազմագործողություն է իրականացնելու Սիրիայի քրդաբնակ Աֆրինի մերձակա Ռաջու և Ջանդիրիս քաղաքաբնակ շրջաններում: Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի՝ ռազմագործողության ընթացքում ակտիվորեն կիրառվելու է նաև օդուժը, իսկ նշված քաղաքների «մաքրազերծման» գործընթացը կարող է տևել մոտ մեկ շաբաթ, քանի որ խաղաղ բնակչությունը հիմնականում դուրս է եկել բնակավայրերից:
Թուրքական կողմի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ՝ Աֆրինի շրջակայքում գրավվել է արդեն շուրջ 420 կմ/ք տարածք: 

Ընդհանուր առմամբ՝ նաև Աֆրինի ռազմագործողության համատեքստում Անկարայի նախանշած գրեթե բոլոր ժամանակային սահմաններն արձանագրել են շոշափելի շեղումներ. մեծ հավանականությամբ հերթական հայտարարությունը ևս հազիվ թե շեղվի օրինաչափությունից: