Ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահը: Երեկ, երբ լսում էի Արմեն Սարգսյանի ծրագրային ելույթը խորհրդարանում, տեսա այդ մարդու մեջ գիտնականի, դիվանագետի, քաղաքական գործչի, պատմաբանի ու պետության համար մտահոգ գործչի:
Գուցե մեր երկրում այդպիսի գործիչներ շատ կան, սակայն քչերն են, որ կարողանում են չգայթակղվել պաշտոնի հմայքով ու մնալ անարատ:
Անարատ է Արմեն Սարգսյանը թե ոչ, չեմ կարող ասել, բայց ներկայանալի է իր գիտելիքներով ու դատողություններով: Հուսանք, որ այն, ինչ ասաց խորհրդարանում, այդպես մտածում է, ավելին՝ այդպես կգործի, թեև նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են: