Ղազախստանում ուժի մեջ է մտել արգելքը նախարարների խորհրդի նիստերում խոսել ռուսերեն: Ինքը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ազատ խոսում է ռուսերեն և բնականաբար ղազախերեն: Մինչդեռ շատ ղազախներ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, լավ չեն տիրապետում ղազախերենին և այդ պատճառով նախընտրում են խոսել միայն ռուսերեն:
Միաժամանակ, Ղազախստանի նախագահը հաստատել է կիրիլիցայից հրաժարվելու և լատինական տառագրությանը անցնելու որոշումը` ղազախական նոր այբուբենի տարբերակը: Իսկ ռուսներն էլ գլուխ են գովում ԵԱՏՄ-ի հեռանկարով և զարգացմամբ: