Այսօր՝ մարտի 1-ին, Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, սահմանին հպարտությամբ կանգնած սերժանտ Հովհաննես Մանուկյանի ծննդյան օրն է։

Շնորհավոր ծնունդդ, հայ զինվոր։ Հպարտություն է ունենալ նման երիտասարդներով կազմված բանակ։ Թող Աստված առաջնորդի կյանքիդ ցանկացած օրը, րոպեն ու վայրկյանը։ Թող խաղաղության երկինքները երբեք չխավարեն քո պահած հողի վրա։
Ու թող մորդ դեմքին հավերժ ալիքվեն հպարտության ժպիտները։

 

Մեզանից յուրաքանչյուրը երախտապարտ է քեզ հանգիստ ու խաղաղ առավոտների համար։ Առանձնակի ուզում ենք շնորհավորել Հովհաննեսի մայրիկին, ով կարող է հպարտանալ, որ իր երկու որդիներն էլ ծառայում են Հայոց բանակում:

 

Հովհաննեսը Երևանից է, մոտ մեկուկես տարի է ինչ իր պարտքն է կատարում հայրենիքի առաջ: Բարի՜ տարեդարձ և անփորձանք ծառայություն, զինվոր: