Այս նոր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ամբողջ բժշկական համակարգը կաթվածահար է եղել: Նույնիսկ հակաբիոտիկ չենք կարողանում նշանակել առանց դեղատոմսի: Դեղատոմսում պետք է գրված լինի ոչ միայն դեղամիջոցի անվանումը, այլ նույնիսկ ազդող նյութը: Եվ պարտադիր պետք է նշվի, թե ինչ միջամտության համար է նշանակվում տվյալ դեղը: Ինձ ասացին, որ կնիքը պարտադիր չէ, անհրաժեշտ է միայն բժիշկի ստորագրւթյւնը: Հիմա հարց. չեք կարծում , որ բժշկական ոլորտը վերածվելու է ծանոթ-բարեկամ հարաբերությունների և ամենավատը, ինչ կարող է կատարվել բժիշկի հետ, դա վերածել բժշկությունը շուկայի: Դուք կարծում էք, ր չեն գտնվի բժիշկներ, որոնք կսկսեն դեղատոմսեր վաճառել,լինի դա կնիքով, միայն ստորագրությամբ կամ նույնիսկ ծանոթ բարեկամների համար կսկսվի դեղատոմս դուրս գրելու մարաթոնը: Ո՞րնա ստեղ ճիշտը: Ի՞նչի համար բարդացնել էս առանց էտ ել դժվար կյանքը: Ի՞նչի ենք վերադառնում 1991 թվական: Հարցին նայենք երկու կողմից՝ ոչ պացիենտին է դա հարմար, ոչ էլ բժիշկին: Բժիշկը մարդ բուժելու պոխարեն պետք է առնվազն 10 րոպե ժամանակ ծախսի դեղատոմս դուրս գրելու վրա: Իսկ պացիենտը ստիպված պետք է գումար ծախսի, որպեսզի դեղատոմս ստանա, կամ էլ ուղղղակի էժանով դեղատոմս վաճառի: Լավ, բա հետո...