Հասարակությունը սովորություն է դարձրել մյուսներին ճնշելը: Սկսած ինտիմ կյանքից մինչև մասնագիտության ընտրություն մարդկանց կարծիքն անպակաս է: Այդ ճնշմանը տրվել հարկավոր չէ: Կան բաներ, ինչի համար մենք պարտավոր չենք ներողություն խնդրել և արդարանալ:
Սերը, որ մենք զգում ենք: Սա ընդհանրապես բացատրությունների կարիք չունի: Եվ կարծիքները, որ նա ձեզ արժանի չէ, պետք է տեղ չունենան ձեր կյանքում:
Ձեր սկզբունքները: Մենք բոլորս ենք տարբեր: Մենք տարբեր աշխարհայացք, սկզբունքներ ու համոզմունքներ ունենք: Եվ նորմալ է, որ դրանք հաճախ չեն համընկնում: Բացատրել, թե ինչեւ ենք մենք ապրում հենց այս ձևով մենք պարտավոր չենք:
Որոշումները, որ մենք ընդունում ենք: Դա ձեր կյանքն է և բացատրել այս կամ այն քայլը պարտավոր չեք:
Հագուստի ոճը ևս ենթակա չէ բացատրության: Եթե ձեզ դա հարմար է և դուր է գալիս, ապա ոչ ոք իրավունք չունի քննադատելու:
Ձեր երազանքները կարող են լինել լիովին խենթ: Բայց դրանք քննադատել ոչ ոք չի կարող: Նույն կերպ մենք ևս չպետք է քննադատենք այլ մարդու երազանքները:
Կարողությունները տրված են տարբեր մարդկանց տարբեր ոլորտներում: Մեկը երգում է, մյուսը հրաշալի պարում, մեկ ուրիշը՝ ղեկավարում շատ լավ: Եթե մենք ինչ-որ հարցում այնքան էլ լավը չենք, ապա դա ամոթալի չէ: