Երկար ստատուս, որից հետո կարաք ինձ սպանեք, մոռթեք, բլոկեք, բայց մի պահ մտածելուց հետո:
Այսօր արդեն մարտի 1-ա։ Մարտի մեկը, որը գարնան առաջին օրն է, Գարուն, որը իրենից խորհրդանշում է գեղեցիկ ու գունագեղ ծաղիկներ, հրաաշք եղանակ, հոգու ջերմություն, դե իհարկե ներքին և արտաքին զգացմունքների աճ։
Ինչի համար եմ դա ասում՝
Արդեն 24։26-ա ու ողջ համացանցը արդեն լցված է հայտնի «Մարտի 1-ի» լուսանկարներով, սաղ համացանցը ցավ, տխրություն, մեղադրանքներ, կռիվ, իրար միսուտոցի ու, իհարկե օգտատերերի երկու մասի բաժանում։
Մեծ ցավ է իհարկե հայ մարդիկ են անմեղ մահացել...ԿՆԵՐԵՔ ինձ, բայց դա չի նշանակում որ գիշերը 12-ից պետք է ամեն ինչ դարձնել գաղջ, ամեն ինչ սևացնել ու մոռանալ, որ գարնան առաջին օրն է։
Սիրելիներս, ոչ ընդդիմություն է մի բանի պետք, ոչ՝ իշխանությունը, երկուսն էլ մենակ իրանց մասին են մտածում, իրանք ձեր մասին չեն մտածում, իրանց խնդիրը մեկը մեկին բան լսցնել ու դիվիդետներ գողանալնա՝ միմիայն «աթոռի» համար, ՄԻ ՄՏԵՔ էտ կեղտոտ խաղերի մեջ։
Չեմ հիշում՝ ով է ասել, բայց պիտի ցիտեմ. «Մարտի մեկին միայն կորցրեցին զոհերի ընտանիքները և մենք կորցրեցինք հայերի ու վերջ»...
Թողեք այդ մարդկանց հոգիները հանգիստ, մարդկանց ցավը ամեն տարի միայն մի օր փիառվելու համար ՄԻ ԱՎԵԼԱՑՐԵՔ...
Շնորհավոր գարնան առաջին օրը, բացեք ձեր հոգու վառ կողմերը ու վայելեք գարունը... սևացնելով՝ ոչ դուք կշահեք, ոչ էլ զոհերը և նրանց հարազատները....
Մի խաղացեք կեղտոտ խաղերը... ԴՈւՔ զոհերին չեք հիշում, դուք օգնում եք կեղծավոր ընդդիմությանը և իշխանությանը ևս մեկ անգամ դիվիդենտ հավաքել ուրիշի տխրության վրա։
Թող էս գարունը ձեզ մեծ սեր բերի։