Խոսքս վերաբերում է դեղերի մասին օրենքին, համենայն դեպս հակաբիոտիկների մասով, մյուս դեղերի չեմ ուզում անդրադառնալ, որվհետև իմ ոլորտը չի։ Հակաբիոտիկներկի անբռնքզբոս օգտագործման մասին գրել եմ դեռ 2016 թվականի մայիսին (հղումը դնում եմ քոմենտով)։

 

Որ պատկերացնեք, թե ինչի կարող ենք հանգել մոտ ապագայում բերեմ միքանի թիվ. միայն Եվրոպայում տարեկան գրանցվում է հակաբիոտիկների նկատմամբ բազմակի կայունության մինչև 400 հազար դեպք, միայն 2013 թվականին 23 հազար ամերիկացի մահացել է հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիալ վարակներից։

 

Հոնորեայի, տուբերկուլոզի հարուցիչները, ոսկեգույն ստաֆիլակոկը սա այն չնչին քանակն է մանրէների, որոնք արդեն կայուն են գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ։ Հուսով եմ հակաբիոտիկների ազատ վաճառքի արգելումը կնպաստի ռեզիստենտականության տարածման դեմ պայքարին։