ԱԺ-ն այսօր ի զարմանս մեզ բոլորիս հավանություն տվեց ընդդմիադիր ԵԼՔ խմբակցության նախագծին, մարտի մեկի դեպքերի վերաբերյալ։ այն ևս մեկ անգամ կքննվի պառլամենտում ինչը զանազան քննարկումների առիթ ու ենթադրություն է տալիս։ Ինչու հանկարծ իշխանությունները որոշեցին գնալ նման քայլերի, ինչու՝ գրեթե 10 տարի հետո դեպքերից, նորից լսումներ են լինելու ԱԺ-ում արդեն պառլամենտական կուսակցությունների ու խմբակցությունների ներկայացուցիչների միջև։

 

Արդյոք իշխանությունը գտնում է ,որ այդ տարիների դեպքերը մինիչև վերջ բացահայտված չեն։ Եթե նորից որոշել են քննել, ուրեմն իսկապես այդպես են կարծում, քանի որ հանրային լսումների արդյունքում պարզ դարձավ, որ այս հարցը ի տարբերություն շատ քաղաքական հարցերի, չունի վաղեմության ժամկետ, որովետև մարդիկ են մահացել, իսկ նրանց ծնողները, իրավահաջորդները քանի դեռ ողջ են միշտ էլ արդարադատություն են պահանջելու։ Արդյոք սա դատաստան է նախկին իշխանություններ նկատմամբ, և այսօրվա իշխանությունները ոոշել են իրենց վրայից վերջապես ցրել նաև այդ թեման, որը դեմոկլյան սրի պես կախվել է նրանց գլխին, դժվար է ասել, սակայն միայն այն, որ այս գործի բացահայտումը ՀՀԿ իշխանության լեգիտիմացման համար կարող է լուրջ խթան հանդիսանալ։

 

գոյություն ուներ երկու խնդիր այդ լեգիտմիությունը ստանալու համար՝ առաջինը ընտրություններն էին, երկրորդը մարտի մեկը։ Առաջին խնդիրը կարելի է արդեն լուծված համարել, որովհետև նախորդ պառլամենտական ընտրությունները լեիգիտիմ են ճանաչել բոլորը, ընդունել են արդյունքները նաև ըննդիմադիր կուսակցությունները։ իսկ երկրորդի մասով, մեծ վերապահում կա։ Մարտի մեկը շարունակում է մնալ որպես մեծ խարան հայաստանյան իրականության մեջ, ու դրա հաղթահարման համար շատ ավելի կարևոր քայլեր են անհրաժեշտ։